Logo

Սոնը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ

23:20 / 21.09.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» վինգեր Հյոն Մին Սոնը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ, հայտնում է 90min-ը։

Ակումբը հարավկորեացուն առաջարկել է նոր պայմանագիր, որի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Ֆուտբոլիստը տվել է նախնական համաձայնություն։ Սոնն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ նշանակվել էր «Տոտենհեմի» ավագ։

31-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին Լևերկուզենի «Բայերից» է տեղափոխվել «Տոտենհեմ», որի կազմում մասնակցել է 378 հանդիպման, խփել 148 գոլ և կատարել 80 գոլային փոխանցում։ 

Սոնն անգլիական ակումբի պատմության մեջ չորրորդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է, ինչպես նաև «Տոտենհեմի» պատմության մեջ երրորդ գլխավոր ռմբարկուն։ Ընթացիկ մրցաշրջանում վինգերը մասնակցել է 6 խաղի և խփել 3 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա