Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը հավաքականի ճամբարում խաղընկերների հետ վիճաբանության ժամանակ վնասել է ձեռքի մատը, հայտնում է The Sun-ը:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի նախօրեին:
Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստներն արագ ավարտել են թիմային ընթրիքը, որպեսզի սեղանի թենիս խաղան: Թիմի ավագ Սոնը դժգոհ է մնացել նման պահվածքից և խաղընկերներին խնդրել է վերադառնալ սեղանի շուրջ: Ֆուտբոլիստների միջև զրույցը վերածվել է վիճաբանության:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի հավաքականը կիսաեզրափակիչում 0-2 հաշվով անակնկալ պարտություն էր կրել Հորդանանից:


