Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։
Սեպտեմբերին անցկացրած 4 խաղում հարավկորեացին խփել է 6 գոլ։ Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Տոտենհեմի» մեկ այլ ներկայացուցիչ Ջեյմս Մեդիսոնը։
Սոնը չորրորդ անգամ է ճանաչվում Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախկինում 4 անգամ լավագույնն են ճանաչվել նաև Ալան Շիրերը, Թիերի Անրին, Դենիս Բերգկամպը, Ֆրենկ Լեմպարդը, Մարկուս Ռեշֆորդը, Փոլ Սքոուլզը, Մոհամեդ Սալահը, Բրունու Ֆերնանդեշը և Ջեյմի Վարդին։
Այս ցուցանիշով առաջատարները Սերխիո Ագուերոն և Հարի Քեյնն են, որոնք կարիերայի ընթացքում 7-ական անգամ են ստացել ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։