Logo

HYPE Fighting. Արման Ծառուկյանի մրցակիցը երևանյան մենամարտում

20:57 / 10.12.2025Գրեփլինգ
Պաշտոնական
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը HYPE Fighting մրցաշարում դեկտեմբերի 30-ին գրեփլինգի մենամարտ կանցկանի Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

29-ամյա Ծառուկյանի մրցակիցը մրցաշարում կլինի UFC-ի կիսամիջին քաշային կարգի մարտիկ Շարաբուդտին Մագոմեդովը` Շարա Բուլետը։

Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին գրեփլինգի մենամարտ կանցկացնի նաև Մոսկվայում ACBJJ 20 մրցաշարում։

Հայ մարտիկն օկտագոնում 26 մենամարտից 23-ը հաղթել է, կրել է 3 պարտություն։ Բուլետը 17 մենամարտում տարել է 16 հաղթանակ, կրել միայն 1 պարտություն։

Ծառուկյանի և Բուլետի մենամարտը HYPE Fighting-ում կլինի գլխավոր իրադարձությունը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ