Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալկյանն ապրիլի 5-ին նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորել է Ջուլֆալակյանին՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք և հաջողություն:
Հիշեցնենք, որ Լևոն Ջուլֆալկյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավորել է 20 տարի, իսկ 2019 թվականին հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։


