Logo

ՀԸՖ-ն ցավակցել է աշխարհի չեմպիոն Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ

12:51 / 04.07.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է աշխարհի չեմպիոն, վրացի հունահռոմեական ոճի ըմբիշ Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ։

«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ Աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, տաղանդավոր ըմբիշ Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ:

Այս կորուստը ոչ միայն Վրաստանինն է և վրացի ժողովորդինը՝ այլև ամբողջ ըմբշամարտի ընտանիքինը: Նա ուժեղ մրցակից էր, հարգալից և շատ տաղանդավոր: Մենք բոլորս կորցրինք վառ անհատականության:

Հանգչիր խաղաղությամբ, Նուգո»,- նշված է ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ 27-ամյա Ցուրցումիային մահացած էին հայտնաբերել իր տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` նա ինքնասպան է եղել։ 2019-ին Ցուրցումիան 55 կգ քաշային կարգում դարձել էր աշխարհի չեմպիոն։ Վրացի ըմբիշը նաև աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե ու արծաթե մեդալակիր է, Եվրոպայի առաջնություններում էլ երեք անգամ նվաճել էր բրոնզե, մեկ անգամ` արծաթե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա