Logo

Հոյլունը նորամուտի խաղում գոլ խփեց. «Նապոլիի» երրորդ հաղթանակը

00:46 / 14.09.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» Ա Սերիայի երրորդ խաղն անընդմեջ հաղթեց:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Գոլերից մեկը խփեց դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը, որը նորամուտը նշեց «Նապոլիի» կազմում:

«Նապոլին» 9 միավորով հավասարվեց Թուրինի «Յուվենտուսին», որը քիչ առաջ տանը 4-3 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»: «Ֆիորենտինան» 2 միավորով 13-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, երրորդ տուր

«Ֆիորենտինա» - «Նապոլի»` 1-3

Լուկա Ռանիերի, 79 - Կևին Դե Բրույնե, 6 (11մ), Ռասմուս Հոյլուն, 14, Սեմ Բեուկեմա, 51

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ