Logo

Հոյլունը նշել է, թե ով է եղել իր մանկության կուռքը

23:51 / 06.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն եղել է մանկության իր հերոսը.

«Կարող եմ նշել Ռունիի և Տևեսի անունները, սակայն, հավանաբար, կընտրեմ Ռոնալդուին։

Հիշում եմ` ինչպես էի նրան երկրպագում «Յունայթեդում», այնուհետև Մադրիդի «Ռեալում» ու «Յուվենտուսում», ինչպես նաև այն ժամանակ, երբ նա վերադարձավ մեր ակումբ։ Նա միշտ եղել է իմ կուռքը»,- դանիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը։

2023/24 մրցաշրջանում Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ