Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը «Լութոն Թաունի» դեմ արտագնա խաղում (2-1) դարձել է դուբլի հեղինակ` սահմանելով մի շարք ռեկորդներ։
Հոյլունն Անգլիայի առաջնությունում գոլ է խփել 6-րդ խաղում անընդմեջ` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը նման հաջողություն է գրանցել, հայտնել է Opta վիճակագրական ընկերությունը։ «Լութոնի» դեմ հանդիպմանը դանիացի ֆուտբոլիստը եղել է 21 տարեկան 14 օրական։
Հոյլունը գերազանցել է «Նյուքասլի» անգլիացի կիսապաշտպան Ջո Ուիլոքի ռեկորդը, որը Պրեմիեր լիգայի 6 անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձել էր 21 տարեկան և 272 օրականում։
Բացի այդ, հարձակվողը խփել է Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաարագ արտագնա գոլը. նա աչքի է ընկել խաղի 37-րդ վայրկյանին։
21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել նաև 7-րդ րոպեին` արտագնա խաղում մանկունյական ակումբին պարգևելով Պրեմիեր լիգայում ամենաարագ երկու գնդակի տարբերությունը։
Հոյլունը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 20 խաղում խփել է 7 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։


