Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հոյլունդն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվել է իտալական «Նապոլի», հաղորդում է նեապոլյան ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա Իտալիայի չեմպիոնի կազմում:
«Նապոլին» գործարքի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 6 միլիոն եվրո:


