Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի հասցեին:
«Արդյոք նմա՞ն եմ Հոլանդին. ինձ համար ավելի լավ է, որ մեզ չհամեմատեն: Նա այլ խաղամակարդակ ունի: Հուսով եմ՝ մի օր կհասնեմ նրա մակարդակին, բայց հիմա, կարծում եմ, չափազանց վաղ է այդ մասին խոսելու համար: Էրլինգն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է, եթե ոչ լավագույն ֆուտբոլիստը»,- Հոյլունի խոսքն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Դանիացի հարձակվողն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 8 խաղում 3 գոլ է խփել: