Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Փյունիկ» և մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգա երևանյան ակումբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը մեկ ամիս առաջ գնել էր ռուսական «Սոչին», որի կազմում նա մասնակցեց ընկերական խաղերի ու հավաքի։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականին է նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 143 հանդիպում, դարձել 24 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում» ու Սլովակիայի «Միխալովցեում»։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


