Logo

Հովհաննես Հարությունյանը վերադարձավ «Արարատ-Արմենիա»

15:47 / 30.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձավ «Արարատ-Արմենիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա հայկական թիմում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին:

Հարությունյանը հունվարին 160 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվել էր «Սոչի», սակայն մեկ ամիս անց վարձավճարով վերադարձել էր երևանյան թիմ, որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Կիսապաշտպանն «Արարատ-Արմենիայում» խաղացել էր 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի փետրվար, մասնակցել 40 հանդիպման, դարձել 6 գոլի հեղինակ:

Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» կխաղա «18» համարի համազգեստով:

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ