Logo

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի դեմ խաղերը

00:20 / 07.03.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի առաջին խաղից (1-0) հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին:

«Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան մրցավեճը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կբարձրանա B դիվիզիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ