Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հրաժեշտի խոսք է ուղղել Կիպրոսի «Անորտոսիսին»։
«Երեք տարի այս հիանալի ակումբում անցկացնելուց հետո եկել է հրաժեշտ տալու պահը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս տարիներին աջակցել և օգնել են ինձ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի բոլոր երկրպագուներին»,- սոցցանցերում գրել է Համբարձումյանը։
Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը 2020 թվականից էր խաղում «Անորտոսիսում», որի կազմում անցկացրել է 86 հանդիպում, դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Կիպրոսի «Էնոսիսում», մակեդոնական «Վարդարում» ու Երևանի «Ուրարտուում», որի հետ 2014-ին դարձել է Հայաստանի չեմպիոն։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում պաշտպանի տրանսֆերային արժեքը։
Համբարձումյանը 2010 թվականից է հրավիրվում Հայաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 50 խաղի ու խփել 4 գոլ։