Logo

Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները

23:09 / 17.03.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հովհաննես Համբարձումյանը բացի կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Նոայի» 33-ամյա պաշտպանը վնասվածքով էր միացել հավաքականին և բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա չի կարող մասնակցել առաջիկա խաղերին։ Համբարձումյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը։

Ավելի վաղ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականին չէր կարողացել միանալ Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որին հայտացուցակում փոխարինել է «Արարատ-Արմենիայի» խաղացող Էդգար Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի, իսկ մարտի 26-ին` Չեխիայի հավաքականի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ