Logo

Հովհաննես Համբարձումյան. «Փորձելու ենք գեղեցիկ խաղ ցուցադրել և ուրախացնել երկրպագուներին»

17:54 / 13.11.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպմանը։

«Սովոր եմ խաղալ եզրային պաշտպանի դիրքում, դրա համար խնդիր չեմ տեսնի, եթե լատերալի դիրքում լինեմ: Հիմա մտածում եենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը:

Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ թիմակիցներիս համար: Վաղվա խաղը վերջին տնային հանդիպումն է: Փորձելու ենք գեղեցիկ խաղ ցուցադրել և ուրախացնել երկրպագուներին:

Ցանկանում եմ նշել, որ ոչինչ մեզ վրա չի ազդում: Մենք միշտ տրամադրված ենք լավ խաղ ցուցադրել և բարձր արդյունքներ գրանցել»,- նշել է «Նոայի» ֆուտբոլիստը:

Հայաստան – Ֆարերյան կղզիներ խաղը կկայանա նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 21։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա