Logo

Հովհաննես Բաչկովի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

13:12 / 10.12.2024Բռնցքամարտ
null

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովը Դուբայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տեխնիկական նոկաուտով հաղթել է Տանզանիան ներկայացնող Սվահիբու Ռամազանիին։ Մենամարտն ավարտվել է 5-րդ ռաունդում։

32-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտը և ունի նույնքան հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա