Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը պարտության է մատնել իտալացի Ջանլուիջի Մալանգային՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մրցումային օրվա լավագույն դրվագները, որոնցում տեղ է գտել նաև Հովհաննես Բաչկովի հարվածը: