Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի դեկտեմբերի 2-ին:
Բաչկովն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտի մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ, հայտնում է Probellum պրոմոութերական կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երեք մենամարտերում հաղթել է: