Նորվեգացի անվանի բիաթլոնիստ Յոհանես Բյոն սոցցանցերում հայտնել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո կավարտի կարիերան։
«Անցնող 13 տարում հանդես եմ եկել լավագույն հավաքականում, ունեցել եմ լավագույն հովանավորները։ Նախորդ 6 մրցաշրջանները համատեղել եմ ընտանեկան կյանքի հետ։ Հիասքանչ էր, բայց նաև դժվար։ Այժմ զգում եմ, որ ժամանակն է առաջնահերթություն տալ ընտանիքին։
Ծրագրված էր, որ մեկ տարի ևս պետք է մնամ սպորտում, բայց օլիմպիական պարտավորությունները մեծ ջանքեր են պահանջում ոչ միայն ինձնից, այլև ինձ շրջապատող մարդկանցից։ Ինձ դուր է գալիս մրցելը, բայց մրցաշարերն էլ սպասվածից քիչ են։ Եկեք միասին վայելենք մրցումները, իսկ դրանցից հետո կավարտեմ Հոլմենկոլենում»,- գրել է 31-ամյա մարզիկը։
Կարիերայի ավարտի մասին հայտարարելու համար Բյոն հրավիրել է նաև մամուլի հատուկ ասուլիս, որի ընթացքում չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է։
Յոհանես Բյոն Օլիմպիական 5-ակի և աշխարհի 20-ակի չեմպիոն է, ինչպես նաև 5 անգամ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։