Logo

Հույն մասնագետն աշխատանքի է անցել «Փյունիկի» ակադեմիայում

17:06 / 14.11.2023Ֆուտբոլ
null

Հույն մասնագետ Մարիոս Ջորջիոս Ալեքսանդրիսը կզբաղեցնի «Փյունիկի» ակադեմիայի գործառնությունների մենեջերի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ եմ այստեղ գտնվելու ու «Փյունիկի» մի մասը դառնալու համար: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պարոն Առաքելյանին («Փյունիկի» գլխավոր տնօրեն-խմբ) վստահության ու աջակցության համար: Այն տեսլականը ու ահռելի ներուժը, որն ունի «Փյունիկի» ակադեմիան, Հայաստան գալու իմ գլխավոր պատճառներից էր:

Մենք ցանկանում ենք ստեղծել ֆուտբոլային միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին աճել մեր համակարգի ներսում, զարգանալ որպես խաղացողներ ու անհատականություններ, իրացնել իրենց ներուժն ու վերջապես խաղալ հիմնական թիմում»,- նշել է Մարիոս Ջորջիոս Ալեքսանդրիսը:

Ալեքսանդրիսը ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո շուրջ 6 տարի մարզչական գործունեություն է ծավալել հունական ֆուտբոլի առաջատար ակումբների` Աթենքի ԱԵԿ-ի հյուսիսային մասնաճյուղում ու «Օլիմպիակոսի» ակադեմիայում` մարզելով տարբեր տարիքային թիմեր` զուգահեռաբար մասնակցելով ECA-ի ակադեմիաներ այցելությունների:

29-ամյա Մարիոսը մեկ տարի ղեկավարել է «Այաքսի» ակադեմիայի մասնաճյուղը Հունաստանում, այնուհետև ներգրաված է եղել «Օլիմպիակոսի» ակադեմիայի սկաուտական աշխատանքում: Ալեքսանդրիսը մասնագիտացված է նաև հանդիպումների վերլուծական աշխատանքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա