Logo

«Հուսով եմ՝ կհանդիպենք». Արթուր Ավագիմյանը հրաժեշտ տվեց իր թիմին

14:57 / 04.07.2024Ֆուտբոլ
null

27-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը հայտարարել է ուկրաինական «Չեռնոմորեցից» հեռանալու մասին:

«Ողջույն, օդեսացիներ, երկրպագուներ: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այս մրցաշրջանի համար: Եղան շատ մեծ ու ոչ այդքան օրեր, բայց յուրաքանչյուր խաղից հետո թիմը զգում էր ձեր աջակցությունը:

Չգիտեմ ճակատագիրն ինչպիսին կլինի, բայց այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս: Հուսով եմ՝ ապագայում կհանդիպենք:

Մի մոռացեք, որ դուք «Չեռնոմորեցն» եք: Քանի դեռ կան երկրպագուները, ակումբն կլինի ուժեղ»,- սոցցանցերում գրել է հայ ֆուտբոլիստը:

Ավարտված մրցաշրջանի 29 խաղում Ավագիմյանը խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Արթուրը «Չեռնոմորեցում» էր խաղում վարձակալությամբ: Նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ