Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսել է 2024-ի առաջին ուսումնամարզական հավաքը, որn «Օլիմպվանում» կտևի 14 օր, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
Հավաքին միացել են նաև Լեհաստանի և Էստոնիայի թիմերը։
Հայաստանի ուժեղագույն ըմբիշները նախապատրասվում են փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։