Logo

Հունգարիայի վարկանիշային մրցաշար. Թևանյանի ու Անդրեասյանի առաջին մրցակիցները

00:27 / 17.07.2025Ըմբշամարտ
null

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) իմացել են իրենց առաջին մրցակիցներին։

Թևանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կմրցի Կշիշտով Պյենկովսկիի դեմ։ Անդրեասյանի առաջին մրցակիցն էլ կլինի Ղազախստանը ներկայացնող Եգոր Անգուչինը։

Ազատ ոճում հայ ըմբիշները պայքարը կսկսեն ու կավարտեն հուլիսի 17-ին։ Ժամը 12:30-ին կսկսվի որակավորման փուլը, 15:30-ից՝ կիսաեզրափակիչները, 16:30-17:00-ն կանցկացվեն սփոփիչ գոտեմարտերը, իսկ մեդալային պայքարը կսկսվի ժամը 19:00-ին:

Վարկանիշային մրցաշարը կտևի մինչև հուլիսի 20-ը ներառյալ և, կիսաեզրափակիչներից սկսած, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով։ Կիսաեզրափակիչներից սկսած՝ բոլոր գոտեմարտերը հասանելի կլինեն Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ