Logo

Եվրո-2024․ Էդգար Սևիկյանի ակումբակիցը ծանր վնասվածքից հետո դեռ հիվանդանոցում է

11:53 / 24.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հունգարիայի ազգային հավաքականի և Բուդապեշտի «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգան Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում ծանր վնասվածք է ստացել Շոտլանդիայի թիմի դեմ խաղում (1-0)։

29-ամյա ֆուտբոլիստը դրվագներից մեկում բախվել է շոտլանդացիների դարպասապահ Անգուս Գանին և ուշագնաց եղել։ Հանդիպումը դադարեցվել է շուրջ 10 րոպեով։ Բուժանձնակազմը Վարգային պատգարակի վրա հեռացրել է խաղադաշտից ու անմիջապես հոսպիտալացրել։

Միջադեպի կապակցությամբ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Բարնաբաշ Վարգան բախման պատճառով մի շարք կոտրվածքներ ունի։ Բացի այդ, նա ուղեղի ցնցում է ստացել։ Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կվիրահատվի։ Այժմ նա ուշքի է եկել և կարողանում է խոսել»։

Շոտլանդիայի դեմ խաղից հետո Վարգայի առողջական վիճակի մասին է խոսել նաև Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին.

«Տեղյակ ենք, որ նրա վիճակը կայունացել է։ Այժմ ֆուտբոլիստը բժիշկների վերահսկողության ներքո է։ Գիտենք, որ Վարգան կոտրվածքներ ունի։ Դեռ չեմ կարող ասել` վիրահատելո՞ւ են նրան, թե՞ ոչ, բայց մեկ բան հստակ է` Վարգան այլևս չի մասնակցի Եվրոյին։ Բայց ամենակարևորն այն է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,- մեջբերում է Csakfoci.hu-ն։

Վարնաբաշ Վարգան «Ֆերենցվարոշում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի թիմակիցն է։ Հարձակվողը 2023/24 մրցաշրջանում 43 խաղում խփել է 30 գոլ, կատարել 12 ասիստ։ Նա Եվրոպայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է Հունգարիայի հավաքականի բոլոր՝ երեք խաղերին ու դարձել 1 գոլի հեղինակ։

Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները Շոտնլանդիայի դեմ խաղում հաղթական գոլը խփեցին ավելացված 10-րդ րոպեին ու այն նվիրեցին Վարգային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ