Logo

Հունգարացիների պահանջով՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների տոմսերը կվաճառի ՀՖՖ-ն

14:18 / 16.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային թիմի դեմ: 

Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայանալիք խաղին, Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով, Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է ՀՖՖ-ն:

Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա լինել Հունգարիա - Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ։

Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասները:

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ