Logo

Հունաստանում բոցավառվել է Օլիմպիական խաղերի կրակը

21:54 / 26.11.2025Այլ մարզաձևեր
null

Հունաստանում` Հին Օլիմպիայում, բոցավառվել է 2026թ. Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը։

Միջոցառմանը ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրսթի Քովենթրին, ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը և Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։

Inside the Games-ը գրում է, որ կիրառվել է կրակի պահեստային տարբերակը։ Այն բոցավառվել էր արևի ճառագայթներից գլխավոր փորձի ժամանակ։ Արարողությունն էլ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անտիկ ստադիոնի փոխարեն կայացել է հնագիտական թանգարանի տարածքում։

Օլիմպիական կրակը փոխանցումավազքով Կորտինա դ'Ամպեցո (Իտալիա) կհասնի հունվարի 26-ին։

Ձմեռային 26-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետվարի 6-22-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ