Logo

Հունահռոմեական ըմբիշները Երևան կվերադառնան ապրիլի 15-ի առավոտյան

11:25 / 14.04.2025Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա ապրիլի 15-ի առավոտյան, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Հայ ըմբիշները կժամանեն Վիեննա-Երևան չվերթով ու վայրէջք կկատարեն 03:55-ին։

Հունահռոմեականները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը և նվաճեցին մեկական ոսկե ու արծաթե մեդալ։ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ աշխարհամասի քառակի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) բավարարվեց արծաթով։

Եվրոպայի առաջնության վճռորոշ բոլոր գոտեմարտերը ցուցադրվում էին «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ