Logo

Հումելսը նշել է, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել Մբապեի դեմ

20:25 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսը նշվել է, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դեմ.

«Նրա դեմ հնարավոր է պաշտպվանվել միայն ամբողջ թիմով։ Մբապեին չի կարելի դիմավորել միայնակ. նա անհավանական արագություն ունի։ Բայց նա ՊՍԺ-ի միակ ֆուտբոլիստը չէ և պետք է հսկել նաև մյուսներին»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ու «Պարի Սեն-Ժերմենը» մրցակիցներ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Դիմակայության առաջին խաղում դորտմունդյան ակումբը հաղթել է 1-0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարզիում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա