Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսի և ակումբի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հարաբերությունները սրվել են։
Sky Sports-ը գրում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը կլքի «Բորուսիան», եթե 41-ամյա մասնագետը չհեռանա պաշտոնից։ Կողմերի հարաբերությունները լարվել են, երբ գերմանացի ֆուտբոլիստը հրապարակավ դժգոհել է Թերզիչի մարզչական գաղափարներից ու մարզումային ծրագրից։
Հումելսի ու «Բորուսիայի» պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին և դեռևս դրա երկարաձգման հարցում բանակցություններ չեն եղել։ Եթե պաշտպանը լքի գերմանական գրանդը, կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում կամ MLS-ում։
2023/24 մրցաշրջանում Հումելսը 40 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։ Թերզիչը դորտմունդյան ակումբը մարզում է 2022 թ. հուլիսից։