Logo

Հուկեր. «Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի լավագույն մարտիկն է»

20:50 / 03.10.2025Խառը մենամարտեր
null

Նորզելանդացի Դեն Հուկերն ասել է, թե ինչու է որոշել մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի դեմ, հաղորդում է Submission Radio-ն: Թեթև քաշային կարգի մարտիկների դիմակայությունը կլինի նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր իրադարձությունը:

«Ես գիտեի, որ այս մենամարտը վաղ թե ուշ տեղի կունենա։ Թեթև քաշային կարգում շատ մարտիկներ փորձում են խուսափել Արմանի դեմ մենամարտելուց: Նրանք փնտրում են հեշտ մրցակիցներ, խուսափում են բարդ մրցակիցներից։ Ահա թե ինչու դա ինձ այդքան հետաքրքրեց։ Կարծում եմ, որ Արմանը UFC-ի թեթև քաշային կարգի լավագույն մարտիկն է։ Եվ ես ուզում եմ հաղթել նրան»,- ասել է Հուկերը:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ