Logo

Հուկեր. «Ծառուկյանը խնդիր է. բոլորը խուսափում են նրանից»

10:57 / 15.12.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Դեն Հուկերը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի մասին, տեղեկացնում է Home of Fight-ը։

«Միանշանակ պատճառ կա, որ Տոպուրիան չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ։ Արմանը խնդիր է. բոլորը խուսափում են նրանից։ Իլյան ընդմիջում վերցրեց, իսկ մյուս երկուսը չեն ցանկանում հանդիպել նրան»,- ասել է նորզելանդացի մարտիկը։

Թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան անձնական խնդիրների պատճառով մինչև 2026թ. գարուն մենամարտ չի անցկացնելու։ Ժամանակավոր չեմպիոնական գոտու համար հունվարին կպայքարեն Փեդի Փիմբլեթն ու Ջասթին Գեյջին։

Արման Ծառուկյանը նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում խեղդող հնարքով հաղթել էր Հուկերին։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ