Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտված «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի 17-րդ ռակետ Հուբերտ Հուրկաչը։
Եզրափակիչում լեh թենիսիստը 3 սեթում առավելության հասավ 7-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ՝ 6-3, 3-6, 7-6 (10-8)։ Պայքարը տևեց 2 ժամ 9 րոպե։
26-ամյա Հուրկաչը նվաճեց կարիերայի 7-րդ տիտղոսը և երկրորդը «Մասթերս» շարքի մրցաշարերում։
Հիշեցնենք որ 25-ամյա Անդրեյ Ռուբլյովը տպավորիչ ցուցանիշ էր գրանցել այս մրցաշարի ընթացքում։ Այս պահին նա միակ թենիսիստն է (ATP-ում ու WTA-ում), որը 50 և ավելի հաղթանակ է տարել 3 տարի անընդմեջ։
Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։