Logo

Հորներ. «Ֆերստապենը կարող է տիտղոսներով հասնել Շումախերին ու Հեմիլթոնին»

11:20 / 26.11.2024Ֆորմուլա 1
null

«Ռեդ Բուլի» ղեկավար Քրիստիան Հորները կարծում է, որ Ֆորմուլա 1-ի նորընծա չեմպիոն Մաքս Ֆերստապենը կարող է հավասարվել պատմության ամենատիտղոսակիր ավտոարշավորդներ Միխայել Շումախերին ու Լյուիս Հեմիլթոնին:

«Մաքսը կարող է հասնել նրանց: Իհարկե, շատ գործոններ կան: Ինչպես գիտեք, Ֆորմուլա 1-ը մարդու և մեքենայի մարզաձև է:

Մենք մեր հերթին պետք է ամեն ինչ անենք Մաքսին այնպիսի բոլիդ տրամադրելու համար, որ նա կարողանա պայքարել չեմպիոնության համար»,- Հորների խոսքն է մեջբերում PlanetF1-ը:

27-ամյա Ֆերստապենն աշխարհի քառակի չեմպիոն է: Շումախերն ու Հեմիլթոնը 7 տիտղոս են նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա