Հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան Հոնկոնգի ATP-250 կարգի մրցաշարի զուգախաղի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչները 7-5, 3-6, 10-8 հաշվով հաղթեցին Վասիլի Կիրկով (ԱՄՆ) - Բարթ Սթիվենս (Նիդերլանդներ) զույգին։ Մրցախացը տևեց 1 ժամ 31 րոպե։
Խաչանովն ու Ռուբլյովը երկրորդ տարին անընդմեջ են հասնում մրցաշարի եզրափակիչ։ Նրանք տիտղոսը հունվարի 11-ին կվիճարկեն իտալացիներ Լորենցո Մուզետիի ու Լորենցո Սոնեգոյի հետ։


