Logo

Հոնկոնգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

18:23 / 10.10.2023Թենիս
Էլինա Ավանեսյան-2

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (67-րդ ռակետ) չկարողացավ հաղթահարել Հոնկոնգում մեկնարկած WTA-250 շարքի մրցաշարի առաջին շրջանի արգելքը:

21-ամյա թենիսիստուհին մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, չինացի Վան Սինյունի հետ և երկրորդ սեթում վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մրցախաղը։ Առաջին սեթում Սինյունը հաղթեց 6-2, իսկ երկրորդում Ավանեսյանը հրաժարվեց պայքարից 1-4 հաշվի ժամանակ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե:

Երկրորդ շրջանում Վան Սինյունը կմրցի իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյի ու Հոնկոնգը ներկայացնող Ու Հո-Չինգի դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ