Աշխարհի 14-րդ ռակետ Դիանա Շնայդերը (Ռուսաստան) և 29-րդ ռակետ Քեթի Բուլթերը (Մեծ Բրիտանիա) դուրս են եկել Հոնգկոնգի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։
Չինաստանի հատուկ շրջանում անցկացվող մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Բուլթերը 6-2, 5-7, 6-2 հաշվով հաղթել է Յուե Յուանին (Չինաստան, 45-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 34 րոպե։
Երկրորդ կիսաեզրափակիչում Շնայդերը 6-4, 6-2 հաշվով պայքարից դուրս է թողել Լեյլա Ֆերնանդեսին (Կանադա, 32-րդ ռակետ)։
A first win over Leylah Fernandez for Diana Shnaider!
— WTARussians (@WTArussians) November 2, 2024
The top seed claims a 6-4, 6-2 win over the Canadian for her first win against her in 3 meetings, moving into the Hong Kong Tennis Open final!
Feels very fitting to end the year by reaching yet another championship match! pic.twitter.com/pkDw9w7kfm
Եզրափակիչ մրցավեճը կայանալու է նոյեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 7:00-ից սկսած։