Logo

Հոլիվուդյան ո՞ր աստղը կարող էր խաղալ Սիների դերը. Յանիկի անսպասելի պատասխանը

15:10 / 15.10.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները հումորային պատասխան է տվել այն հարցին, թե իր դերը հոլիվուդյան ո՛ր դերասանը կարող էր մարմնավորել, հաղորդում է The Tennis Letter-ը:

«Թող լինի Ուիլ Սմիթը: Ինչո՞ւ ոչ: Այո՛, նա ինձ նման չէ, բայց լավ դերասան է»,- ասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթողը:

Ուիլ Սմիթն իր միակ «Օսկարը» ստացել է թենիսի մասին ֆիլմում նկարահանվելու համար: Նա մարմնավորել է Վենուս ու Սերենա Ուիլյամսների հորը «Ռիչարդ արքա» ֆիլմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ