Բրեդ Փիթը կնկարահանվի մրցարշավային ֆիլմում, որի ռեժիսորն է Ջոզեֆ Կոսինսկին: Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը դեռ անուն չունի, կինոնկարի համար արդեն պայքարում են այնպիսի ստուդիաներ, ինչպիսիք են Disney-ը, Apple-ը, Netflix-ը, Paramount-ը, Amazon-ը, Universal-ը, Sony-ն և MGM-ը։
Deadline-ի տվյալներով՝ ժապավենի նկարահանումներին կմասնակցի Ֆորմուլա 1-ի աստղ Լյուիս Հեմիլթոնը։