Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի ճամբարում, հայտնում է The Guardian-ը:
23-ամյա ռմբարկուն ժամանակից շուտ է ավարտել մարզումը և կաղալով հեռացել է հանդերձարան:
Եթե Հոլանդի վնասվածքը հաստատվի, ապա նա կարող է բաց թողնել «Արսենալի» հետ հանդիպումը, որը կայանալու է մարտի 31-ին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 63 միավորով երրորդ տեղում է և առաջատար «Արսենալից» հետ է մեկ միավորով:

-21.jpg)
