Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 6-ից, երբ վնասվածք էր ստացել «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնության խաղում։
Սպասվում է, որ նորվեգացին կկարողանա մասնակցել «Հադերսֆիլդի» դեմ գավաթային խաղին, որը կկայանա հունվարի 7-ին։