Logo

Հոլանդը վերսկսել է մարզումները

18:47 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վերսկսել է մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել Նորվեգիայի հավաքականի նախորդ երկու խաղերը ու «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի տնային հանդիպումը, որում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 4-1 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» ապրիլի 8-ին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կմրցի «Սաութհեմփթոնի» հետ, իսկ երեք օր անց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին խաղում կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային»։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն Անգլիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել 42 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա