«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլ խփած նորվեգացի ֆուտբոլիստը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ում անցկացրած 103 խաղում խփել է 93 գոլ։ Հոլանդը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուլե Գունար Սուլշերին, որը Պրեմիեր լիգայի 235 խաղում խփել էր 91 գոլ։
«Բորնմութի» նախկին հարձակվող Ջոշուա Քինգը 204 խաղում խփած 53 գոլով երրորդն է:
The highest scoring Norwegian in @premierleague history... @ErlingHaaland! 🤩 pic.twitter.com/ut3SbPAfQn
— Manchester City (@ManCity) September 27, 2025
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


