Logo

Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

18:31 / 17.01.2025Ֆուտբոլ
null

Էրլինգ Հոլանդը, որը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, շաբաթական վաստակելու է 500 հազար ֆունտ, հայտնում է The Guardian-ը: 

Նորվեգացին դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հոլանդի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2034 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Հարձակվողն այս մրցաշրջանում ակումբային ֆուտբոլում 28 խաղում խփել է 21 գոլ ու կատարել է մեկ գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա