Logo

Հոլանդը պատրաստ կլինի «Սաութհեմփթոնի» դեմ խաղին

19:03 / 07.04.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի Պերմիեր լիգայի հաջորդ տուրի խաղում, որը կկայանա ապրիլի 8-ին, հայտնում է Sky Sports-ը:

«Հոլանդը լավ է մարզվել վերջին երկու օրերի ընթացքում, այնպես որ նա պատրաստ կլինի»,- ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Հոլանդը վնասվածքի պատճառով բաց էր թողել Անգլիայի առաջնության 29-րդ տուրի` «Լիվերպուլի» դեմ խաղը (4-1):

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 42 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 170 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա