Logo

Հոլանդը ներկայացել է Ձմեռ պապի կերպարում

00:37 / 25.12.2023Ֆուտբոլ
null

Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գալիք Սուրբ ծնունդի կապակցությամբ (կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին-խմբ.) սոցցանցերում շնորհավորել է ֆուտբոլասերներին՝ հրապարակմանը կցելով իր՝ Սանտա Կլաուսի (Ձմեռ պապ) կերպարում լուսանկարը՝ ՉԼ գավաթն ու Ստամբուլում կայացած եզրափակիչի գնդակը ձեռքերում:

«Հո՜, հո՜, հո՜, Սուրբ ծնունդն արդեն այստեղ է: Հուսով եմ՝ կկարողանաք վայելել ձեր սիրելիների հետ»,- գրել է Հոլանդը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա