Logo

Հոլանդի նոր պայմանագրում կարող է «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին կետ ներառվել

12:48 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» շուտով կարող է նոր պայմանագիր կնքել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը մոտ են համաձայնոության գալուն։ Հաղորդվում է նաև, որ Հոլանդի ներկայացուցիչները խնդրել են պայմանագրի մեջ ներառել հետագայում Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին կետ։

«Արքայական ակումբի» ղեկավարությունը վստահ է, որ ապագայում կարող է իրականացնել Նորվեգիայի հավաքականի առաջատարի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Հոլանդը 2022 թթվականի հուլիսից է խաղում անգլիական գրանդում։ Մինչև այժմ անցկացրել է 102 խաղ, դարձել 97 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսի 1-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ