Logo

Հոլանդը լուսանկարվելիս ձեռքով փակել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշանը

23:19 / 22.06.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը փոքրիկ երկրպագուի հետ լուսանկարվելիս ձեռքով փակել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշանը:

«Քեզ համար նոր խաղաշապիկ գնիր»,- կատակել է նորվեգացին:

Հիշեցնենք, որ ավարտած մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել էր թրեբլ՝ հաղթելով Պրեմիեր լիգայում և դառնալով Անգլիայի ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Նա նաև ճանաչվել էր մանչեսթերյան ակումբի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ