«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 40-րդ գոլն է խփել Նորվեգիայի հավաքականի կազմում, հաղորդում է Stats Foot-ը:
24-ամյա ֆուտբոլիստը 40 գոլ խփել է 41 խաղում: Հարձակվողի հոբելյանական գոլն Իսրայելի թիմի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում էր:
Նորվեգացին դարձել է Գերդ Մյուլերից հետո առաջին ֆուտբոլիստը, որն ամենաարագն է հասել հավաքականում 40 գոլ ցուցանիշին: Լեգենդար գերմանացին ազգային թիմի կազմում 40 գոլի շեմն անցել էր 33 խաղում:
Մյուլերն այդ տպավորիչ արդյունքին հասել էր 1971 թվականին:


